Գլխավոր Ավելին

Սեմինար-քննարկում ՝ «Սեքսոպաթոլոգիան հարակից մասնագիտությունների տեսադաշտում» խորագրով

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի դահլիճում մայիսի 26-ին՝ ժամը 14.30-ին կկայանա սեմինար-քննարկում սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկների հետ։ «Սեքսոպաթոլոգիան հարակից մասնագիտությունների տեսադաշտում» խորագրով սեմինարին կքննարկվեն սեռական առողջության արդի հարցերը և կապը բժշկության հարակից ոլորտների հետ։

Կլինիկայի ղեկավարի եւ բժիշկների կողմից նախատեսված են զեկուցումներ տարբեր թեմաներով, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց առավել հաճախ հանդիպող սեռական խանգարումները, տղամարդկանց սեռական ֆունկցիան անպտղության ժամանակ, ամուսնական զույգերի սեռական ներդաշնակությունը և այլն։

Մուտքն ազատ է։

Օրակարգը՝ կից։

×
facebook sharing button facebook